Ռեալ Սոսիեդադը 24 միլիոն եվրո կստանա Գրիզմանի տրանսֆերից

Ռեալ Սոսիեդադը 24 միլիոն եվրո կստանա Գրիզմանի տրանսֆերից

13/07/2019 - 13:49

«Ռեալ Սոսիեդադը» 24 միլիոն եվրո կստանա Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության տրանսֆերային գումարից:

Ինչպես հայտնում է Marca-ն, բասկերն այդ գումարը կստանան 2014 թվականին մադրիդյան ակումբի հետ ձեռք բերված պայմանագրի համաձայն, ըստ որի՝ «Ռեալ Սոսիեդադը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա դեպքում կստանա ստացված գումարի 20 %-ը:

Հիշեցնենք, որ երեկ «Բարսելոնան» հաստատել է Գրիզմանին ձեռք բերելու մասին. կատալոնական ակումբը վճարել է 120 միլիոն եվրո:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023