Ռեալ Սոսիեդադը հաղթեց բասկյան դերբիում?

Ռեալ Սոսիեդադը հաղթեց բասկյան դերբիում?

09/02/2020 - 20:53

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Արքայական գավաթի անակնկալների հեղինակներ բասկյան «Ռեալ Սոսիեդադն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Իմանուոլ Ալգուասիլի սաները լարված պայքարում հաղթեցին 2։1 հաշվով։

Խաղի հերոս դարձավ փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Իսակը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Տատներերի կազմից մեկ գնդակ էլ հեղինակեց Քրիստիան Պորտուն։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակեց Ինյակի Վիլիամսը։

«Ռեալ Սոսիեդադը» օգտվեց «Վալենսիայի» և «Վիլլառեալի» միավորների կորստից և 37 միավրոով բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Ատլետիկը» 31 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023