Ռեալ Սոսիեդադը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ման. Յունայթեդին🎥

Ռեալ Սոսիեդադը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ման. Յունայթեդին🎥

09/09/2022 - 01:13

Եվրոպա լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ բասկյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։

Իմանոլ Ալգուասիլի թիմին հաղթանալ պարգևեց 59-րդ րոպեին Բրայիս Մենդեսի` դիպուկ իրացրած 11-մետրանոցը։

Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Օմոնիա» 0:3 «Շերիֆ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023