«Ռեալ Մադրիդը» վստահ խաղով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին» 🎥
«Ռեալ Մադրիդը» վստահ խաղով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին» 🎥
15/05/2026 - 11:53

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մարիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիդեոյին»։

«Արքայական ակումբից» գոլերը խփել են Գոնսալո Գարսիան ու Ջուդ Բելինգհեմը։

Բելինգհեմն աչքի է ընկել տևական դադարից հետո։ Նա նախորդ անգամ գոլ էր խփել հունվարի 21-ին` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում գրավելով «Մոնակոյի» դարպասը։

Մադրիդյան գրանդը միավորների քանակը հասցրել է 80-ի ու առաջնությունը կավարտի երկրորդ տեղում։ Մոտակա հետապնդող «Վիլյառեալը» Լա լիգայի ավարտից երկու տուր առաջ «սերուցքայիններից» հետ է մնացել 11 միավորով։

«Ռեալ Օվիդեդոն» 29 միավորով վերջինն է` 20-րդը և արդեն դուրս է մնացել ուժեղագույնների խմբից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026