Ռեալի վիկինգը կանգ չի առնում?

Ռեալի վիկինգը կանգ չի առնում?

03/07/2020 - 02:01

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։

Թիմերի մոտ արդեն նկատվում է, որ 2-3 օրը հանդիպումներ անցկացնելու պարագայում ֆիզիկական առումով գրեթե անհնար է անընդհատ նույն տեմպով ֆուտբոլ ցուցադրել, այդ պատճառով էլ խաղերն անցնում են բավականին ցածր տեմպով։

Հանդիպման առաջին խաղակեսում «Խետաֆեի» ֆուտբոլիստները փորձեցին ճնշում գործադրել «արքայական» ակումբի դարպասի ուղղությամբ, սակայն այդպես էլ չհաջողվեց գրավել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։

Առաջին խաղակեսում «Ռեալն» էլ ունեցավ պահեր, սակայն չգտավ Դավիդ Սորիայի պաշտպանած դարպասի բանալին։

Երկրորդ խաղակեսում Զինեդին Զիդանի սաները մեծացրին ճնշումը, սակայն, ինչպես գիտեք, «Խետաֆեն» առաջնության ամենալավ պաշտպանություն ունեցող ակումբներից մեկն է, որը ճեղքելն անչափ բարդ է։ Ամեն դեպքում, «Ռեալին» հաջողվեց մեկ արդյունավետ գրոհ անցկացնել, ինչն էլ արագ գործողությունների արդյունքն էր։

Հանդիպման 79-րդ րոպեին Դանի Կարվախալը հարձակման աջ եզրից ճեղքեց մրցակցի տուգանային հրապարակ, իսկ Մաթիաս Օլիվեյրա Միրամոնտեսը միայն կանոնների խախտման գնով կասեցրեց իսպանացի պաշտպանի առաջ խաղացումը։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, գնդակին մոտեցավ Սերխիո Ռամոսը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 9-րդ գնդակը։

Այսպիսով, «արքայական» ակումբը չափազանց ծանր հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Ռեալն» այժմ ունի 74 միավոր՝ մոտակա հետապնդով «Բարսելոնային» գերազանցելով արդեն 4 միավոր։ «Խետաֆեն» ունի 52 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար՝ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սևիլիային» զիջելով 5 միավոր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023