Ռեալի պաշտպանը տեղափոխվում է Ա սերիան ներկայացնող ակումբ

Ռեալի պաշտպանը տեղափոխվում է Ա սերիան ներկայացնող ակումբ

26/08/2021 - 19:45

«Ռեալ Մադրիդի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

25-ամյա պաշտպանի վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու է Ֆլորենցիան ներկայանոց ակումբը։

Հավելենք, որ «Ֆիորենտինան» չի ունենալու Օդրիոսոլային գնելու անմիջական իրավունք։

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից սկսած և «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023