Ռեալը քայլ առ քայլ հավասարվեց առաջնության առաջատարներին🎥

Ռեալը քայլ առ քայլ հավասարվեց առաջնության առաջատարներին🎥

16/12/2020 - 02:58

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Այս հանդիպումը կայացավ հիմա, քանի որ երկու ակումբներն էլ 2021 թվականի հունվարին պետք է մասնակցեն Իսպանիայի Սուպեր գավաթի մրցաշարին և այդ ժամանակ պետք է բաց թողնեին տվյալ խաղը։

Հանդիպումը մեկնարկել էր մադրիդյան ակումբի առվելությամբ, ինչն ավելի մեծացավ 13-րդ րոպեից հետո, քանի որ «Ատլետիկի» կիսապաշտպան Ռաուլ Գարսիան կոպիտ խաղի պատճառով երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով և հեռացվեց խաղադաշտից։

Զինեդին Զիդանի սաներն իրենց առավելությունն օգտագործեցին միայն 45+1-րդ րոպեին․ հիանալի հարվածով աչքի ընկավ Տոնի Կրոսը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 52-րդ րոպեին, բասկյան ակումբը շատերի համար անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը։ «Ատլետիկի» աջ պաշտպան Անդեր Կապան իր եզրով համարձակ անցում ձեռնարկեց և երկրորդ փորձից գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։

«Ատլետների» խփած պատասխան գնդակը չէր արտացոլում խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունները և տրամաբանորեն «արքայական» ակումբը 74-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով կրկին առաջ անցավ հաշիվի մեջ։

Խաղավերջում՝ 90+1-րդ րոպեին, «Բիլբաոյի» կիսապաշտպան Միկել Վեսգան հայտնվել էր հիանալի դիրքում, սակայն բասկ ֆուտբոլիստի հարվածից հետո Կուրտուան փրկեց իր թիմին, իսկ «Ռեալը» նետվեց հակագրոհի և հաշիվը դարձրեց 3։1։ Իր անվան դիմաց դուբլ գրանցեց դուբլ։

«Ռեալը» հաղթեց 3։1 հաշվով և վաստակեց 26 միավոր։ «Սերուցքայինները» միավորների քանակով հավասարվեցին առաջնության առաջատարներ «Ռեալ Սոսիեդադին» և «Ատլետիկո Մադրիդին»։ Մադրիդցիները լրացուցիչ ցուցանիշներով այժմ 3-րդ տեղում են, իսկ «Ատլետիկը» 14 միավորով 13-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023