Ե՞րբ էր  Ռեալը վերջին անգամ  պարտվել Սեգունդա Բ-ի որևէ թիմի

Ե՞րբ էր Ռեալը վերջին անգամ պարտվել Սեգունդա Բ-ի որևէ թիմի

21/01/2021 - 13:26

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող (խմբ․՝ Իսպանիայի նշանակությամբ 3-րդ դիվիզիոն) «Ալկոյանոն» 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ մատուցելով գերխոշոր անակնկալ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2009 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «արքայական» ակումբը պարտվում է Սեգունդա Բ-ն ներկայացնող որևէ թիմի։ Իսպանիայի գավաթի 2009/10 խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս 0։4 հաշվով պարտվել է «Ալկոյանոյին»։

Հատկանշական է, որ 2015/16 մրցաշրջանում էլ «Ռեալը» նույն փուլից դուրս մնաց արդեն «Կադիսից», սակայն այդ ժամանակ մադրիդյան ակումբի անվան դիմաց տեխնիկական պարտություն էր գրացնվել երկու խաղերում էլ, քանի որ «սերուցքայինների» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անդալուսական ակումբի դեմ առաջին խաղում խաղադաշտ էր դուրս բերել Դենիս Չերիշևին, ով, որակազրկման պատճառով, այդ հանդիմանը մասնակցելու իրավունք չուներ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023