Ռեալն ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ է պարտվել, քան ամբողջ նախորդում

Ռեալն ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ է պարտվել, քան ամբողջ նախորդում

31/01/2021 - 12:13

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։

Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, ընթացիկ մրցաշրջանում Զինեդին Զիդանի թիմն արդեն 8-րդ պարտությունն է կրում բոլոր մրցաշարերի 27 հանդիպումներում։

Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում «սերուցքայինները» պարտվել են ընդամենը 7 խաղում։ Այդ ժամանակ Զիդանի սաները դարձան Լա լիգայի չեմպիոններ՝ վաստակելով 87 միավոր։

Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբը պրիմերայում ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ վաստակած 40 միավորով։

Առաջատար «Ատլետիկոյից» Զիդանի տղաները հետ են մնում արդեն 7 միավորով։ Դիեգո Սիմեոնեի սաները երկու հանդիպում էլ պակաս են անցկացրել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023