Ռեալը որոշում է կայացրել Զիդանի ապագայի հարցում

Ռեալը որոշում է կայացրել Զիդանի ապագայի հարցում

20/03/2020 - 14:28

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի տարածման պատճառով եվրոպական ողջ ֆուտբոլը ներկա պահին գտվնում է հարկադիր պարապուրդում, այդ իսկ պաճտառով «Ռեալի» ղեկավարությունը նախատեսվածից շուտ է սկսել մտածել հաջորդ մրցաշրջանի մասին։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի ղեկավարությունը անկախ ակումբի գրանցած արդյունքներից, որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից չհեռացնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «սերուցքայինները» կապ են հաստատել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ և նպատակ ունեին հաջորդ մրցաշրջանում արգենտինացուն հրավիրել թիմ, եթե «Ռեալը» ձախողվեր Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի մրցաշարերում։

Նշվում է նաև, որ Զիդանն արդեն սկսել է մտածել, թե որ խաղացողները պետք է համալրեն ակումբի շարքերը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023