Վինիսիուսի բենեֆիսը․ Ռեալը հիանալի խաղով ծանր դրության մեջ դրեց Լիվերպուլին 🎥

Վինիսիուսի բենեֆիսը․ Ռեալը հիանալի խաղով ծանր դրության մեջ դրեց Լիվերպուլին 🎥

07/04/2021 - 00:36

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը տոտալ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» պաշտպանվում էր խայտառակ, ինչի արդյունքում «Ռեալը» նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացավ։

Հաշիվը բացվեց 27-րդ րոպեին․ Տոնի Կրոսը խորքից կատարած հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Վինիսիուս Ժունիորին, ով կրծքով կասեցրեց գնդակը, շրջանցեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և Նաթանիել Ֆիլիպսին և գրավեց դարպասը։

Շատ չանցած՝ 36-րդ րոպեին, Զինեդին Զիդանի թիմը կրկնապատկեց հաշիվը։ Տոնի Կրոսը ևս մեկ հիանալի փոխանցում կատարեց խորքից՝ փորձելով հարվածային դիրք դուրս բերել կրկին Վինիսիուսին։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ էլ փորձելով գլխով հեռացնել գնդակը՝ այն ուղարկեց դեպի Մարկո Ասենսիոն, ով դուրս եկավ հարվածային դիրք և հեշտությամբ գրավեց Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասը։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն, պետք է նշենք, որ մադրիդցիների առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Տանտերերն առաջին կեսում կատարել են 9 հարված, որոնցից 4-ը եղել են դիպուկ, իրացրել են 4 անկյունային, ինչպես նաև անցկացրել են 30 վտանգավոր գրոհ։ «Լիվերպուլի» անվան դիմաց բոլոր ասպեկտներում զրոներ էին․ մերսիսայդցիները միայն գնդակին էին ավելի շատ տիրում՝ 52 %:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին․ Դիոգու Ժոտայի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։

Բաց թողած գոլից հետո «արքայական» ակումբը մի փոքր ակտիվացավ, ճնշեց մրցակցին և 65-րդ րոպեին վերականգնեց երկու գնդակի առավելությունը․ Լուկա Մոդրիչը աջ եզրից փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գտնվող Վինիսիուսը, ով էլ առանց վարանելու, միանգամից հարվածեց, իսկ հաշիվը դարձավ 3։1։

«Ռեալի» երրորդ գոլից հետո հանդիպումը հանդարտվեց, իսկ Յուրգեն Կլոպի սաները կարծես վերջնականապես կոտրվեցին, ինչից հետո խաղադաշտում հիմնականում դիրքային պայքար էր ընթանում։

Ակնհայտ էր, որ երրորդ գոլից հետո խաղը վերջնականապես սկսեց ընթանալ Զինեդին Զիդանի սաների սցենարով, ովքեր էլ հանդիպումը մոտեցրին իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023