«Ռեալը» Մոուրինիոյի վերադարձից հետո առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տարել 🎥
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթել է Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Լեգանեսին»։
«Արքայական ակումբի» գոլերը խփել են Ֆեդերիկո Վալվերդեն, Գոնսալո Գարսիան ու Ֆրանկո Մաստանտուոնոն, իսկ մրցակցի պաշտպան Ռուբեն Պուլիդոն գրավել է սեփական դարպասը։ «Լեգանեսից» աչքի է ընկել Նայիմ Գարիսան։
«Լոս Բլանկոսը» Ժոզե Մոուրինիոյի` ակումբ վերադարձից հետո առաջին հաղթանակն է տարել։ Պորտուգալացի մասնագետը հուլիսին է 13 տարի անց գլխավորել մադրիդյան գրանդը։
«Ռեալն» օգոստոսի 1-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացի` մրցելով «Ֆիորենտինայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm