Ռեալը խոշոր հաշվով հաղթանակ տարավ🎥

Ռեալը խոշոր հաշվով հաղթանակ տարավ🎥

31/10/2020 - 21:43

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուեսկայի» նկատմամբ։

«Արքայական» ակումբի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Կարիմ Բենզեման, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ մեկեկան անգամ էլ աչքի ընկան Ֆեդե Վալվերդեն և Էդեն Ազարը։ Վերջինս պաշտոնական խաերում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել գրեթե մեկ տարի առաջ, երբ Բելգիայի հավաքականի կազմում նախորդ տարվա նոյեմբերի 16-ին դուբլի հեղինակ դարձավ Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում։ Հավելենք, որ «Ուեսկայի» միակ գոլն էլ խփել է Դավիդ Ֆերերյրոն։

«Ռեալը» վաստակեց 16 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուեսկան» 5 միավորով 18-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023