Ռեալը գոլառատ խաղում կամային հաղթանակ տոնեց Միլանի նկատմամբ🎥

Ռեալը գոլառատ խաղում կամային հաղթանակ տոնեց Միլանի նկատմամբ🎥

24/07/2023 - 13:43

«Միլանն» ու «Ռեալ Մադրիդը» պատրաստվում են 2023/24 մրցաշրջանին` ԱՄՆ Փասադենա քաղաքի «Ռոզ Բոուլ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով միմյանց միջև։

Գոլառատ խաղում «արքայական» ակումբը հաղթեց 3:2 հաշվով։

Առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն հետագայում Ֆեդե Վալվերդեի դուբլի և Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։

«Ռոսոներիների» գոլերն էլ խփեցին Ֆիկայո Թոմորին ու Լուկա Ռոմերոն։

Նշենք, որ «Ռեալը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին և կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

«Միլանն» էլ հուլիսի 28-ին կհանդիպի «Յուվենտուսի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023