Յունայթեդը հաստատեց. Վարանը կհամալրի «կարմիր սատանաների» շարքերը

Յունայթեդը հաստատեց. Վարանը կհամալրի «կարմիր սատանաների» շարքերը

27/07/2021 - 22:34

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի պաշտպանի դիմաց «արքայական» ակումբին վճարելու են 50 մլն եվրո, իսկ ինքը` Վարանը, նոր ակումբի հետ կնքելու է պայմանագիր մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

28-ամյա պաշտպանը «Յունայթեդում» վաստակելու է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023