Ռեյնջերսն ընկերական խաղում կամային հաղթանակ է տոնել Ռեալի նկատմամբ 🎥

Ռեյնջերսն ընկերական խաղում կամային հաղթանակ է տոնել Ռեալի նկատմամբ 🎥

26/07/2021 - 00:03

Հուլիսի 25-ին «Ռեյնջերսն» ու «Ռեալ Մադրիդը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում ընկերական հանդիպում են անցկացրել` նախատրաստվելով 2021/22 մրցաշրջանին։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոյեսը` առաջ մղելով իր թիմին։

Բաց թողած գոլից հետո Սթիվեն Ջերարդի սաներն ունեցել են տոտալ առավելություն, որն այնքան ակնայտ է եղել, որ արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Շոտլանդական ակումբն առաջին խաղակեսի ընթացքում կատարել է 17 հարված` 5-ը դիպուկ, իրացրել է 3 անկյունային, ինչպես նաև անցկացրել է 39 վտանգավոր գրոհ։

Սակայն, նույնիսկ այդպիսի առավելության պայմաններում «Ռեյնջերսը» չկարողացավ խփել պատասխան գնդակը։

Համեմատության համար` նշենք, որ ողջ առաջին կեսի ընթացքում «Ռեալը» կատարել է ընդամենը մեկ հարված, որն էլ ավարտվել է գոլով։

Ամեն դեպքում, «Ռեյնջերսի» տղաներն երկրորդ խաղակեսում բեկել են հանդիպան ընթացքը` տանելով կամային հաղթանակ։

Նախ 55-րդ րոպեին Ֆեշն Սակալան հավասարեցրել է հաշիվը, ապա 77-րդ րոպեին արդեն «Ռեյնջերսին» առաջ մղեց Սեդրիկ Իտենը։

Այսպիսով, ընկերական խաղում «Ռեյնջերսը» 2:1 հաշվով հաղթել է «Ռեալին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023