Ռանգնիկն ակնարկել է, որ Պոգբան հեռանալու է Յունայթեդից

Ռանգնիկն ակնարկել է, որ Պոգբան հեռանալու է Յունայթեդից

23/04/2022 - 15:46

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

Այդ մասին վերջերս ակնարկել է մանկունյական ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը.

«Ինչպես մի քանի այլ խաղացողներ, Պոգբան խնդիրներ է ունեցել՝ փորձելով հետևողական և լավ խաղ ցուցադրել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սա միայն այս մրցաշրջանի կամ վերջին մի քանի շաբաթվա հարցը չէ: Որքան հիշում եմ, նախորդ տարիներին նույնպես եղել է նման խնդիր։

Դժվար է ասել, թե որն է պատճառը։ Եթե ​​ես կամ մյուս մարզիչները իմանայինք խնդրի մասին, ավելի հեշտ կլիներ փոխել ստեղծված իրավիճակը։ Հիմա դրա մասին մտածելն անիմաստ է, քանի որ Պոգբան չի խաղա «Արսենալի» դեմ և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումները։

Այժմ իրավիաճակը հետևյալն է. Պոգբան նոր պայմանագիր չի կնքելու «Յունայթեդի» հետ և հեռանալու է ակումբից։ Չգիտեմ` միգուցե Էրիկ Տեն Հագն ու ակումբը չեն ցանկանում, որպեսզի նրա հետ նոր պայմանագիր կնքվի։

Ամենայն հավանականությամբ` նա հաջորդ մրցաշրջանում չի լինի «Յունայթեդի» կազմում և, հավանական է, որ ակումբի կազմում արդեն անցկացրել է վերջին հանդիպումը»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հավելենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում վերջին հանդիպումն անցկացրել է սույն թվականի ապրիլի 19-ին «Լիվերպուլի» դեմ կայացած արտագնա խաղում (0:4

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2016 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 233 հանդիպում` դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023