Ռամոս․ «Ռեալը մրցավարների շնորհիվ չէ, որ առաջատար է»

Ռամոս․ «Ռեալը մրցավարների շնորհիվ չէ, որ առաջատար է»

05/07/2020 - 20:25

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ տարած 1։0 հաշվով հաղթանակը․

«Մրցավարները չէ, որ հաղթում կամ պարտվում են Լա լիագյում։ Դա անում են ֆուտբոլիստները։

«Ռեալը» մրցավարների շնորհիվ չէ, որ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մրցավարները մեր առաջատար լինելու հարցում ոչ մի դեր չեն խաղացել։ Մրցավարները նրա համար են, որպեսզի օգնեն․ երբեմն նրանք ճիշտ են, երբեմն՝ սխալ»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալի» հաղթական գնդակը խփել է հենց Սերխիո Ռամոսը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023