Ռամոսը թարմացրել է Լա լիգայի շրջանակում ստացած կարմիր քարտերի հակառեկորդը 🎥

Ռամոսը թարմացրել է Լա լիգայի շրջանակում ստացած կարմիր քարտերի հակառեկորդը 🎥

28/11/2023 - 13:19

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։

Անդալուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակց նաև Սերխիո Ռամոսը, ով 88-րդ րոպեին հեռացվեց դաշտից «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Բրայիս Մենդեսի նկատմամբ թույլ տված խաղի կանոնների կոպիտ խախտման համար։

Հատկանշական է, որ գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասն սկզբում Ռամոսին երկրորդ դեղին քարտը ցույց տվեց, սակայն գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և փոխեց որոշումն ու դեղին քարտը փոխեց կարմիրով։

Նշենք, որ Ռամոսը Լա լիգայի շրջանակում ստացել է արդեն 21 կարմիր քարտ և այդ ցուցանիշով թարմացրեց իր սեփական հակառեկորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023