Ջուդ Բելինգհեմն իր ծածկոցը տվել է մրսող ball-boy-ին 🎥

Ջուդ Բելինգհեմն իր ծածկոցը տվել է մրսող ball-boy-ին 🎥

07/01/2024 - 13:25

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինային»։

«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Ջուդ Բելինգհեմը, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ, սակայն աչքի ընկավ իր բարության դրսևորումով։

Անգլիացի ֆուտբոլիստը, հանդիպման ընթացքում նկատելով մրսող ball-boy-ին, մոտեցավ նրան և իր ծածկոցը տվեց պատանի տղային։

Հանդիպումից հետո ball-boy-ը կիսվել է իր տպավորություններով.

«Ջուդ Բելինգհեմն իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է։ Ես չհասկացա, թե նա ինչ ասաց ինձ։ Շատ հաճելի էր. սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023