Ջերարդ . «Երբեք չեմ դիտարկել Էվերտոնը գլխավորելու տարբերակը»

Ջերարդ . «Երբեք չեմ դիտարկել Էվերտոնը գլխավորելու տարբերակը»

25/07/2021 - 10:37

«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Ռաֆայել Բենիտեսի` «Էվերտոնը» գլխավորելու փաստը.

«Ռաֆան չի ծնվել Լիվերպուլում և 20 տարի չի խաղացել «Էվերտոնի» դեմ, նա ամբողջովին «կարմիր» չէ։

Բենիտեսն ինքնուրույն մարդ է և կարող է պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել։ Ես զարմաղած չեմ, որ նա գլխավորեց «Էվերտոնը», քանի որ ցանկանում էր վերադառնալ ԱՊԼ, որպեսզի մեծ ակումբ մարզի և մրցակցի առաջնության լավագույն ակումբների դեմ։

Ես շոկի մեջ էի և զարմացած, երբ անունս կապում էին այդ ակումբի հետ։ Չգիտեմ էլ, թե որտեղից է այդ լուրը դուրս եկել։ Համոզված չեմ` դրանք ԶԼՄ-ներ բամբասանքներն էին, թե ինչ-որ ճշմարտություն կար այդ ամենում։

Ես երբեք չեմ դիտարկել «Էվերտոնը» գլխավորելու տարբերակը»,- եզրափակել է Ջերարդը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերարդը 1998-2015 թթ. հանես է եկել «Լիվերպուլի» կազմում և մերսիսայդյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 710 հանդիպում` դառնալով 186 գոլի և 143 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ռաֆայել Բենիտեսին, ապա իսպանացի մասնագետը 2004-2010 թթ. գլխավորել է «Լիվերպուլը»` ակումբի ղեկին նվաճելով 4 տիտղոս։

Հիշեցնենք, որ վերջերս 61-ամյա մարզիչը գլխավորեց «Էվերտոնը»` վերջին 132 տարվա մեջ դառնալով միայն երկրորդ մասնագետը, ով մարզել է ինչպես «իրիսներին», այնպես էլ «Լիվերպուլը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023