Բենիտեսը 132 տարվա ցուցանիշ է կրկնել

Բենիտեսը 132 տարվա ցուցանիշ է կրկնել

01/07/2021 - 10:11

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը, ով 2004-10 թթ. նույն պաշտոնը զբաղեցրել է նաև «Լիվերպուլում»։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռաֆա Բենիտեսը վերջին 132 տարվա ընթացքում դարձել է միայն երկրորդ մարզիչը, ով մարզել է մերսիսայդյան երկու գլխավոր ակումբները` «Լիվերպուլը» և «Էվերտոնը»։

Մինչ այս պահը միայն Բրայան Վիլիամ Բարկլայն էր, ով մարզել էր և՛ «Էվերտոնը», և՛ «Լիվերը»։ Բարկլայը «իրիսներին» մարզել է 1888-89 թթ., իսկ «կարմիրներին»` 1892-96 թթ.։

Հատկանշական է նաև ևս մեկ կարևոր փաստ. իսպանացի մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում ամենաշատ հաղթանակներ (11 անգամ) տոնել է հենց «Էվերտոնի» դեմ խաղերում. նույնքան հաղթանակ նա ունի նաև «Վեսթ հեմի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ռաֆա Բենիտեսը «Լիվերպուլի» ղեկին մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւՖԵԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը։

Բացի «Լիվերից», 61-ամյա մարզիչն անգլիական ակումբներից մարզել է նաև «Չելսին» (2012-13 թթ.) և «Նյուքասլը» (2016-19 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023