Ջերարդը պատմել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել Չելսի

Ջերարդը պատմել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել Չելսի

19/05/2020 - 00:28

Liverpool Echo-ին տված հարզացրույցում «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և «Ռեյնջերսի» ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը պատմել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել «Չելսի»։

«Կարծում եմ՝ «Լիվերպուլի» երկրպագուներն այդ հարցում անչափ մեծ դեր են ունեցել։ Ակումբի հանդեպ իմ մեծ սերը նաև նրանց շնորհիվ է։

Դուք գիտեք, թե ես ինչ եմ զգում Լիվերպուլի հանդեպ։ Ես պատկանում եմ այս քաղաքին։ Ես միշտ ցանկանում եմ Լիվերպուլ վերադառնալու հնարավորություն ունենալ։ Ցանկանում եմ ընտանիքիս և փոքրիկ երեխաներիս հետ հաճախել «Լիվերպուլի» խաղերին։ Ես չէի ցանկանում բաժանվել ակումբից։

Կարծում եմ՝ այնպիսի մասնագետ, ինչպիսին Ժոզե Մոուրինիոն է, ով հետաքրքրվում քո ծառայություններով, սկսում ես գլուխդ թեքել նրա կողմը, քանի որ նա ապացուցել է, որ կարող է հաղթել մրցանակներ։

Մերժելով «Չելսիին»՝ հասկացա, որ կայացրել եմ ճիշտ որոշում։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ցանկանում եմ մնալ «Լիվերպուլում», հասկացա, որ «Լիվերպուլի» կազմում նվաճած ցանկացած տիտղոս ավելի լուրջ նշանակություն կունենա ինձ համար, քան որևէ այլ ակումբի կազմում։

Ես Ժոզեի հետ առնչվել եմ մի քանի անգամ։ Նա մշտապես անչափ քաղաքավարի է։ Մոուրինիոն ֆանտաստիկ մարզիչ է, ում նկատմամբ մեծ հարգանք եմ տածում։ Նա հաղթողի հոգեբանություն ունի, և ես հիանում եմ դրանով։ Ես կարծում եմ, որ Ժոզեն դեռևս թոփ մասնագետ է և չեմ զարմանա, եթե նա իր գրպանում ևս մի քանի տիտղոս ավելացնի գալիք տարիներին»,- եզրափակել է Սթիվեն Ջերարդը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023