Ջերարդը նշել է, թե ով է եղել Լիվերպուլում իր լավագույն խաղընկերը

Ջերարդը նշել է, թե ով է եղել Լիվերպուլում իր լավագույն խաղընկերը

16/04/2022 - 12:38

«Լիվերպուլի» լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը նշել է, թե ով եղել մերսիսայդյան ակումբում իր լավագույն խաղընկերը։

Նշենք, որ Ջերարդն ընտրություն է կատարել Ֆերնանդո Տորեսի և Լուիս Սուարեսի միջև։

«Ինձ միշտ տալիս են այս հարցը։ Նրանք երկուսն էլ ֆենոմեն են, սակայն ես ընտրում եմ Սուարեսին, քանի որ նա ունի բոլոր խաղային որակները։

Ես շատ թոփ ֆուտբոլիստների հետ եմ խաղացել. Խաբի Ալոնսո, Խավիեր Մասկերանո, Ֆերնանդո Տորես, սակայն Սուարեսը մրցակցությունից դուրս էր։

Կարևոր չէր, թե որ ակումբի դեմ էինք խաղում։ Երբ Սուարեսը դաշտում էր, ինձ մոտ տպավորություն էր, թե նա մեզ համար կհաղթի յուրաքանչյուր խաղում»,- նշել է Ջերարդը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2011-2014 թթ., որի մարզաշապիկով անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 82 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ջերարդին, ապա վերջինս 1998-2015 թթ. պաշտպանել է «Լիվերպուլի» գույները, որի կազմում անցկացրել է 710 հանդիպում` դառնալով 186 գոլի և 150 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023