Ջեկոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ջեկոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

09/08/2021 - 21:19

«Ռոմայի» կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերը» Ռոմելու Լուկակուի հեռանալուց հետո նոր կենտրոնական հարձակվող է փնտրում, որի հիմնական թեկնածուն Էդին Ջեկոն է։

Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» 35-ամյա հարձակվողի հետ 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել։

Այժմ միլանյան ակումբն սպասում է, որպեսզի «Ռոման» նոր հարձակվող ձեռք բերի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել Ջեկոյի տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Էդին Ջեկոն 2015 թվականից հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 260 հանդիպում` դառնալով 119 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023