ԱՊԼ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի անցկացման ժամկետները

ԱՊԼ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի անցկացման ժամկետները

25/03/2021 - 23:32

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտնական կայքը հրապարակել է 2021/22 մրցաշրջանի անցկացման ժամկետները։ Հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2022 թվականի մայիսի 22-ին։

Ընթացիկ մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով մեկնարկեց ռեկորդային ուշ՝ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Մրցաշրջանի ավարտը նախատեսված է սույն թվականի մայիսի 23-ին։ Այդ օրը վերջին՝ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ։

Այս պահի դրությամբ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է։ Պեպ Գվարդիոլայի սաները 30 խաղից հետո վաստակել են 71 միավոր։ 2-րդ հորիզոնականում մանկունյական մյուս ակումբն է՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որը 29 խաղից հետո ունի 57 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Լեսթերը»։ «Աղվեսները» նույնքան հանդիպումներից հետո իրենց ակտիվում ունեն 56 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023