ՊՍԺ-ն կրկին չի հաղթում` չկարողանալով կոտրել Թուլուզի դիմադրությունը🎥

ՊՍԺ-ն կրկին չի հաղթում` չկարողանալով կոտրել Թուլուզի դիմադրությունը🎥

20/08/2023 - 11:48

Ֆրանսիական Լիգա 1-ի 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Թուլուզի» դեմ։

Չնայած հանդիպման ընթացքում փարիզյան ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, Լուիս Էնրիկեի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Պարի Սեն-Ժերմենի» կազմից աչքի ընկավ Կիլիան Մբապեն, «Թուլուզի» գոլը խփեց Զաքարիա Աբուխլալը։

Այս ոչ-ոքիից հետո «Թուլուզը» վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

ՊՍԺ-ն, 2 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023