ՊՍԺ-ն անհավանական comeback-ով վերջ դրեց Ատալանտայի հեքիաթին🎥

ՊՍԺ-ն անհավանական comeback-ով վերջ դրեց Ատալանտայի հեքիաթին🎥

13/08/2020 - 01:05

Օգոստոսի 12-ին Լիսաբոնում մեկնարկեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտան» և ՊՍԺ-ն։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ իտալական ակումբի առավելությամբ, սակայն փարիզյան ակումբը անչափ վտանգավոր հակագրոհում էր։ Հատկապես Նեյմարը դրվագներից մեկում դաշտի կենտրոնում խլեց գնդակը և մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն անչափ շեղ հարվածեց։

«Ատալանտայի» դիրքային գրոհներն անչափ վտանգավոր էին, ինչի արդյունքում 27-րդ րոպեին Դուվան Սապատայի փոխանցումից հետո Մարիո Պաշալիչը անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսը ՊՍԺ-ն ավելի ակտիվ սկսեց, սակայն «Ատալանտան» վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն ամեն ինչ փոխվեց 59-րդ րոպեից սկսած, երբ փոխարինվեց Բերգամոն ներկայացնող ակումբի ավագ Ալեխանդրո Գոմեսը։ Գոմեսի փոխարինումից հետո Ջանպիերո Գասպերինիի սաների խաղը պարզապես խամրեց, իսկ գրոհները որևէ իմաստ չէին պարունակում։

Թոմաս Տուխելը հասկանալով, որ «Ատալանտան» կամաց-կամաց սկսում է հաշիվ պահել՝ խաղադաշտ դուրս բերեց իր թիմի հարձակման ողջ ներուժը, սակայն նույնիսկ դա չէր օգնում փարիզյան ակումբին, քանի որ «Ատալանտան» անձնվիրաբար հիանալի պաշտպանվում էր։

«Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները որոշ դրվագներում միայն Կիլիան Մբապեի և Նեյմարի վարպետության շնորհիվ կարողացավ ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն ամեն անգամ նրանք հարվածում էին դարպասապհի վրա։

Սակայն, նույնիսկ այդքան անհաջող հանդիպում անցկացնելով՝ ՊՍԺ-ն կարողացավ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ։ 90 և 90+3-րդ րոպեներին Մարկինիոսի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի խփած գոլերի շնորհիվ փարիզյան ակումբը անհավանական comeback գրանցեց՝ վերջ դնելով «Ատալանտայի» անհավանական հեքիաթին։

Այսպիսով, ՊՍԺ-ն Քաթարի շեյխերի ժամանակաշրջանում առաջին անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում հանդես կգա «Ատլետիկո Մադրիդ» – «Լայպցիգ» զույգի հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա արդեն այսօր՝ օգոստոսի 13-ին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023