Պորտուգալիայի հավաքականը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում🎥

Պորտուգալիայի հավաքականը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում🎥

06/09/2020 - 01:02

Մոտեցավ ավարտին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին տուրը։ Ա լիգայի 1-ին խմբի շրջանակում մրցաշարի գործող գավաթակի Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։

Խաղի ողջ ընթացքում Ֆերնանդու Սանտուշի սաներն ունեին բացահայտ առավելություն և կարող էին նույնիսկ ջախջախել մրցակցին, եթե չլիներ խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով նվազագույնը 4-5 անգամ փրկեց իր հավաքականին։

Ամեն դեպքում, Պորտուգալիայի հավաքականը 4 անգամ գրավեց մրցակի դարպասը՝ սեփականը բաց թողնելով միայն մեկը։ Աչքի ընկան Ժոաո Կանսելուն, Դիեգու Ժոտան, Ժոաո Ֆելիշը, ինչպես նաև Անդրե Սիլվան, իսկ Զլատո Դալիչի թիմի կազմից միակ գոլը խփեց Բրունո Պետկովիչը։

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը բավականին վստահ կերպով սկսեց տիտղոսի պաշտպանության գործընթացը։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023