Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն 🎥

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն 🎥

23/02/2024 - 11:47

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» 3:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»` դուրս գալով մրցակարի 1/8 եզրափակիչ։

Պրովանսյան ակումբի գոլերից մեկը խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Գաբոնցի հարձակվողը Եվրոպա լիգայում խփեց իր 31-րդ գոլը` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։

34-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցել է «Պորտուի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով մրցաշարում խփել է 30 գոլ։

Պետք է նշենք, որ Ֆալկաոն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 31, իսկ Օբամեյանգը` 56 խաղում։

Օբամեյանգը Եվրոպա լիգայում իր գոլերի առյուծ բաժինը խփել է «Արսենալի» կազմում` 14։ Մրցաշարում նա 8 գոլ խփել է «Բորուսիա Դորտմունդի», 7 գոլ` «Մարսելի», 2 գոլ էլ` «Բարսելոնայի» կազմում։

Հավելենք, որ գաբոնցին խփած 7 գոլով Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023