Պեպ Գվարդիոլան ու Խավին, հնարավոր է, միավորվեն

Պեպ Գվարդիոլան ու Խավին, հնարավոր է, միավորվեն

24/12/2019 - 12:57

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Le 24 Sport-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։

Քիչ չեն այն խոսակցությունները, որ կատալան մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է հեռանալ մանչեսթերյան ակումբից, իսկ փարիզյան ակումբը ցանկանում է օգտվել առիթից։ Փարիզյան ակումբը հետաքրքրված է կատալոնացի մասնագետով, ով ՊՍԺ-ի ղեկավարների կարծիքով կարող է օգնել ակումբին հաջողությունների հասնել եվրոպական ասպարեզում:

Նշվում է նաև, որ եթե Գվարդիոլան գլխավորի ՊՍԺ-ն, մարզչական շտաբում կընդգրկի նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավիին, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադ» ակումբը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023