Պաշտոնական. «Տոտենհեմը» պայմանագիր կնքեց Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ 📸
Մարկոս Սենեսին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Տոտենհեմ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
29-ամյա պաշտպանը 2022թ. օգոստոսից, հանդես էր գալիս «Բորնմութում», որի կազմում 128 խաղում խփել է 6 գոլ, կատարել 10 ասիստ։
Սենեսին 2022թ. հունիսից Արգենտինայի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
Արգենտինացի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «5» համարի մարզաշապիկով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml