Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

12/07/2022 - 13:47

Ինչպես տեղեկացնում է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հուլիսի 1-ը։

Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսը», որի կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում` անցկացրած 19 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։

Նշենք, որ 2020 թ. հուլիսից «Անորտոսիսի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Հովհաննես Հանբարձումյանը։

Հավելենք, որ «Անորտոսիսը» Կիպրոսի Բարձրագույն առաջնության` Լիգա ՍԻՏԱ-ի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023