Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

21/03/2023 - 19:55

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Հարոյանը 2021 թ. փետրվարից մինչև հուլիս արդեն հանդես է եկել «Աստանայի» կազմում` անցկացրած 15 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ 30-ամյա պաշտպանի վերջին ակումբը կիպրական «Անորտոսիսն» էր, որի մարզաշապիկով անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023