Պաշտոնական. Սերխիո Ռամոսը հեռանալու է ՊՍԺ-ից

Պաշտոնական. Սերխիո Ռամոսը հեռանալու է ՊՍԺ-ից

03/06/2023 - 00:46

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է փարիզյան ակումբից.

«Վաղը յուրահատուկ օր է լինելու ինձ համար, քանի որ ավարտելու եմ կյանքիս հերթական փուլը։ Հաջողություն, ՊՍԺ։

Չգիտեմ` աշխարհում քանի տեղ կա, որտեղ քեզ, իրոք, կզգաս տանը, սակայն, ի շնրոհիվ ՊՍԺ-ի, նրա երկրպագուների և քաղաքի, Փարիզն, անկասկած, ինձ համար այդ վայրերից մեկն է։

Շնորհակալ եմ այս հիանալի երկու տարիների համար, որոնց ընթացքում ես մասնակցեցի բոլոր մրցաշարերին և փորձեցի ներդնել իմ հնարավորությունները։

Այժմ ինձ նոր մարտահրավեր է սպասվում. ես պետք է կրեմ այլ գույներ, սակայն վերջին անգամ` առա՜ջ Փարիզ»,- գրել է իսպանացի ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում։

Հավելենք, որ 37-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի շարքերը լքելու է անվճար. կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ՊՍԺ-ի շարքերը համալրել էր 2021 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 57 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023