Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը տեղափոխվեց Ինտեր Մայամի

Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը տեղափոխվեց Ինտեր Մայամի

24/06/2023 - 10:36

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ վերջերս Մայամին ներկայացնող ակումբի շարքերը համալրել էր նաև Լեո Մեսսին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ չնայած 34-ամյա ֆուտբոլիստներն առաջարկներ է ուենցել նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից, ցանկացել է տեղափոխվել միայն «Ինտեր Մայամի» ու կրկին խաղալ Լեո Մեսսիի հետ, ում հետ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։

Հատկանշական է, որ Մեսսին ու Բուսկետսը կարիերայում միասին անցկացրել են 566 հանդիպում։

Հավելենք, որ Բուսկետսը «բլաուգրանայի» կազմում հանդես էր գալիս 2008 թվականից` անցկացրած 722 խաղում դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023