Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը հեռանալու է Բարսելոնայից

Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը հեռանալու է Բարսելոնայից

10/05/2023 - 15:23

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է ակումբից։

Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։

Նշենք, որ Բուսկետսը «բլաուգրանայի» սան է, որի կազմում հանդես էր գալիս 2008 թվականից` անցկացրած 719 խաղում դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղիմակ։

Իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում նվաճել է 31 տիտղոս, այդ թվում` 8 անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն, 7-ական անգամ` Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 3-ական անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և Աշխարհի ակումբային չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023