Պաշտոնական. Սանդրո Տոնալին տեղափոխվեց Նյուքասլ

Պաշտոնական. Սանդրո Տոնալին տեղափոխվեց Նյուքասլ

03/07/2023 - 15:59

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «կաչաղակները» գործարքի դիմաց վճարել են 70 մլն եվրո։

Իտալացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ այս գործարքը դարձավ «ռոսոներիների» պատմության ամենաթանկարժեք վաճառքն ու գերազանցեց Կակայի ռեկորդը, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» 2009 թ. ամռանը միլանյան ակումբի վճարել էր 67 մլն եվրո։

Բացի այդ, այս գործարքը կրկնեց «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։ «Կաչաղակները» 2022 թ. ամռանն Ալեքսանդր Իսակի տրանսֆերի դիմաց «Ռեալ Սոսիեդադին» նույնպես վճարել էին 70 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023