Պաշտոնական. Ռոդրիգո Դե Պաուլը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

Պաշտոնական. Ռոդրիգո Դե Պաուլը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

12/07/2021 - 22:15

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին։

Մադրիդյան ակումբը 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 35 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։

Դե Պաուլը «Ուդինեզեի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից և մինչև այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 184 հանդիպում` դառնալով 34 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ վերջերս Ռոդրիգո Դե Պաուլը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ Կոպա Ամերիկայի չեմպիոն` մրցաշարի շրջանակում անցկացրած 6 խաղում դառմալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023