Պաշտոնական. Ռալֆ Ռանգնիկը գլխավորեց Մանչեսթեր Յունայթեդը

Պաշտոնական. Ռալֆ Ռանգնիկը գլխավորեց Մանչեսթեր Յունայթեդը

29/11/2021 - 16:04

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է ակումբի նոր գլխավոր մարզիչ։

Գերմանացի մասնագետը մանկունյական ակումբի ղեկին մնալու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, ինչից հետո դառնալու է «կարմիր սատանաների» խորհրդականը` կնքելով 2 տարվա պայմանագիր։

Հավելենք, որ Ռալֆ Ռանգնիկն աշխատանքային հարուստ փորձ ունի։ Նա մարզել է «Շտուտգարտը» (1999-2001 թթ.), «Հանովերը» (2001-04 թթ.), «Շալկե 04»-ը (2004-05 թթ., 2011 թ. մարտ-սեպտեմբեր), «Հոֆֆենհայմը» (2006-2011 թթ.), «Լայպցիգը» (2015-16 թթ., 2018-19 թթ.)։

63-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է «Ռեդ բուլին» պատկանող ակումբների համարգերում։ Ռանգնիկը 2012-15 թթ. եղել է «Զալցբուրգի», իսկ 12-19 թթ.` «Լայպցիգի» սպորտային տնօրենը։

Բացի դրանից, նա 2019-20 թթ. «Ռեդ բուլին» պատկանող բոլոր ակումբներում` «Լայպցիգում», «Զալցբուրգում», «Նյու-Յորք Ռեդ Բուլում» և «ՌԲ Բրագանտինոյում», զբաղեցրել է Միջազգային կապերի բաժնի տնօրենի պաշտոնը։

63-ամյա մասնագետը 2021 թ. հուլիսից էլ զբաղեցնում էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտային տնօրենի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023