Պաշտոնական. Ջենարո Գատուզոն պաշտոնանկ արվեց

Պաշտոնական. Ջենարո Գատուզոն պաշտոնանկ արվեց

20/02/2024 - 15:48

Ինչպես տեղեկացնում է «Մարսելի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

46-ամյա մասնագետը պրովանսյան ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակցել 2023 թ. սեպտեմբերին։ «Մարսելը» իտալացի մարզչի գլխավորությամբ անցկացրել է 24 հանդիպում, տարել 9 հաղթանակ, կրել 7 պարտություն, 8 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու 70-ամյա մասնագետ Ժան-Լուի Գասեն, ով արդեն մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Հավելենք, որ «Մարսելը» ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է միայն 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023