Պաշտոնական. Պորտուգալիան մնաց առանց գլխավոր մարզչի 🎥
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի թիմից կրած պարտությունից (0:1) հետո հրաժարական է տվել.
«Երբ աշխարհի չեմպիոն չես դառնում, իմաստ չկա աշխատանքը շարունակելու։ Սա իմ շրջափուլի ավարտն էր»,- ասել է իսպանացի մասնագետը կայացած հետխաղյա մամուլի ասուլիսում։
Պորտուգալիան 52-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 45 խաղում տարել է 32 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 7 պարրություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես