Պաշտոնական. «Չելսին» գնեց «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստի տրանսֆերը 📸
«Չելսին» գնել է «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Պեպ Չավարիայի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ազնվականները» վճարել են 19 միլիոն եվրո։
Իսպանացի պաշտխանը «Ռայո Վալեկանոյում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 125 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml