Պաշտոնական. Ուսման Դեմբելեն տեղափոխվեց ՊՍԺ

Պաշտոնական. Ուսման Դեմբելեն տեղափոխվեց ՊՍԺ

12/08/2023 - 15:49

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին։

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Փարիզյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 50 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբն այս գործարքից ստանալու է 50%-ից մի փոքրի ավելի գումար, իսկ մյուս մասը` ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մուսա Սիսոկոն։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ «կապտանռնագույնները» նրա տրանսֆերի դիմաց «Բորուսիա Դորտմունդին» վճարել են 140 մլն եվրո։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։

Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում` դառնալով 40 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023