Պաշտոնական. Միսլավ Օրշիչը համալրեց Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի շարքերը

Պաշտոնական. Միսլավ Օրշիչը համալրեց Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի շարքերը

06/01/2023 - 23:37

Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Զագրեբի» վինգեր Միսլավ Օրշիչին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «սրբերը» 29-ամյա հարձակվողի դիմաց «Դինամոյին» վճարել են 6.8 մլն եվրո։

Նշենք, որ Օրշիչը «Դինամո Զագրեբի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 214 խաղում դառնալով 91 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Օրշիչը վերջերս կայացած աշխարհի առաջնության ժամանակ Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023