Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Ուզբեկստանում 📸
Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Ուզբեկստանում 📸
30/07/2026 - 12:09

Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից» տեղափոխվել է Սամարղանդի «Դինամո», հայտնում է ուզբեկական ակումբի մամուլի ծառայությունը։

«Դինամոն» մինչև 2027թ. հունվարի 1-ը վարձակալալել է հայ ֆուտբոլիստին։ Ակումբը համաձայնագրի ավարտից հետո կունենա նաև 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի գնման իրավունք։

Ավանեսյանն արդեն նշել է նորամուտը նոր ակումբում` հուլիսի 29-ին մասնակցելով «Կոկանդ 1912»-ի դեմ Ուզբեկստանի Սուպերլիգայի 14-րդ տուրի հանդիպմանը (3:2)։ Նա խաղադաշտում անցկացրել է 68 րոպե։

«Դինամոն» կայացած 14 խաղից հետո 20 միավորով 9-րդ տեղում է։ Սուպերլիգային մասնակցում է 16 ակումբ։

Ավանեսյանն «Արսենալում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 29 խաղում խփել է 1 գոլ։ Նա 2026թ. փետրվարին վարձավճարով տեղափոխվել էր ռուսական մեկ այլ ակումբ` «Օրենբուրգ», որի կազմում մասնակցել է միայն 4 հանդիպման։

Հենակետային կիսապաշտպանը 2024թ. մարտից հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, անցկացրել է 5 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026