Պաշտոնական. Կիկե Սետիենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Պաշտոնական. Կիկե Սետիենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

17/08/2020 - 22:45

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակուբը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Կիկե Սետիենին։

Այդ որոշումը կայացվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Բավարիայից» 2:8 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո։

Աղբյուրի փոխանցմամբ` նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ օրերս։ Սպասվում է, որ Կիկե Սետիենին փոխարինելու է Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ում հետ կնքվելու է 3 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել սույն թվականի հունվարին` փոխարինելով Էռնեստո Վալվերդին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023