Պաշտոնական. Կազեմիրոն տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

Պաշտոնական. Կազեմիրոն տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

20/08/2022 - 00:53

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։

«Կարմիր սատանաները» գործարքի դիմաց «արքայական» ակումբին վճարել են 70 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես էր գալիս 2013 թ. հուլիսից` անցկացրած 336 խաղում դառնալով 31 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023