Պաշտոնական. Լուկաս Սելարայանը փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Լուկաս Սելարայանը փոխեց ակումբային գրանցումը

01/08/2023 - 01:11

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Կալամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանին։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, սակայն կողմերը պայմանագիրը կնքել են 3 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։

31-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «10» համարի մարզաշապիկով։

Ավելացնենք, որ «Ալ Ֆաթեհը» Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Սելարայանը «Կալամբուս Քրյուի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 107 խաղում դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023