Պաշտոնական. Ինտերը նոր սեփականատեր ունի

Պաշտոնական. Ինտերը նոր սեփականատեր ունի

22/05/2024 - 14:21

Միլանի «Ինտերի» ղեկավարումը փոխանցվել է ամերիկյան Oaktree Capital ներդրումային հիմնադրամին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիմնադրամը նույնպես պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 22-ից սկսում է «ներաձուրիների» ղեկավարումը։

Sky Sports-ը գրում է, որ 2021 թ. միլանյան ակումբի նախագահ Սթիցեն Չանը Oaktree Capital-ից 380 մլն եվրո վարկ է վերցրել։ Վարկի դիմաց չինացի ֆունկցիոները գրավ է դրել ակումբը։ 32-ամյա Չանը չի կարողացել ժամանակին մարել վարկը, այդ պատճառով ակումբն անցել է ամերիկացիներին։ Վարկի տոկոսագումարը ներառյալ` Չանը պետք է ներդրումային հիմնադրամին վերադարձեր 395 մլն եվրո։

Միլանյան ակումբի ղեվարակության փոխանցման և փաստաթղթաբանության գործընթացը կտևի 15-20 օր։

«Oaktree-ն կփորձի հավատարիմ մնալ իր լավագույն արժեքներին` «Ինտերի» հետ երկարաժամկետ բարգավաճման հասնելու համար՝ սկզբնական շրջանում շեշտը դնելով ակումբի գործառնական և ֆինանսական կայունության վրա:

Oaktree-ին մեծ հարգանքով է վերաբերվում «Ինտերի» պատմությանը, խաղացողների կիրքին և ակումբի երկրպագուների նվիրվածությանը: Oaktree-ն շարունակելու է սերտորեն համագործակցել «Ինտերի» ներկայիս ղեկավարության, գործընկերների, լիգայի և մարզական ղեկավար մարմինների հետ՝ ապահովելու ակումբի հաջողությունը խաղադաշտում և դրանից դուրս»,- նշված է հիմնադրամի պաշտոնական հայտարարության մեջ։

Հավելենք, որ Սթիցեն Չանը «Ինտերի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023